Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ հեռախոսազրույցի ժամանակ Չինաստանի նախագահ Սի Ծինպինը հայտարարել է, որ Չինաստանը և Մեծ Բրիտանիան պետք է մնան որպես ամուր գործընկերներ, ամրապնդեն երկխոսությունն ու համագործակցությունը, կայուն և փոխշահավետ չին-բրիտանական հարաբերությունների միջոցով օգուտներ բերեն միմյանց և աշխարհին: Նա ընդգծել է, որ Չինաստանը պատրաստ է իրավահավասար երկխոսություն վարել Մեծ Բրիտանիայի հետ՝ չին-բրիտանական հարաբերությունների հիմնական երանգը փոխշահավետ դարձնելու ուղղությամբ։                
 

Բացահայտ լիդեր, որը մրցակցության բնական պրոցեսը կմղի դեպի ստեղծարար հուն

Բացահայտ լիդեր, որը մրցակցության բնական պրոցեսը կմղի դեպի ստեղծարար հուն
14.09.2023 | 07:42

Մարդկային փոքր խմբերի ու փոքր աշխատանքային թիմերի գործունեության էֆեկտիվությունը կազմակերպական գիտության առանցքային պրոբլեմներից է, քանի որ ցանկացած մասշտաբի մարդկային գործունեության որակը որոշվում է ամենավերին մակարդակի մի քանի հոգիանոց խմբի որակով։

Ինչքան էլ փոքր լինի համատեղ գործող և նույն լուրջ նպատակը հետապնդող մարդկանց խումբը, նրանց, գործունեության էֆեկտիվության տեսանկյունից, ձեռնտու է բացահայտ լիդերի առկայությունը, որը մրցակցության բնական պրոցեսը կմղի դեպի ստեղծարար հուն։

Գործունեության էֆեկտիվության առումով շատ կարևոր է նաև ինտելեկտուալ ռեզոնանսի երևույթը, որի շնորհիվ էնտուզիաստների թիմը կարող է հասնել ֆանտաստիկ արդյունքների։

Գիտական և բիզնես բնույթի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ փոքր մարդկային թիմերի արդյունքները ունեն շատ մեծ ցրումներ, որի ներքևի ծայրը զրոյին մոտ է, իսկ վերին սահման համարյա թե չկա, քանի որ քաջի սահմանը իր թուրն է, իսկ տվյալ դեպքում՝ միտքն ու մոտիվացիան։

Ինչ վերաբերում է մարդկանց գործունեության էֆեկտիվության շատ ցածր մակարդակին, ապա այն արդյունք է թիմի ներսում ամբիցիաների ու կոնֆլիկտների բարձր մակարդակի։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1308

Մեկնաբանություններ